Գերմանիայի փոխկանցլերը ցուցարարներին միջնամատ է ցույց տվել (տեսանյութ)

18:45 • 17.08.16

Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Ստորին Սաքսոնիայում անպարկեշտ ժեստ է արել ցուցարարներին՝ ցուցադրելով միջնամատը, գրում է РИА Новости-ն:

Աջակողմյան Ազգային դեմոկրատական կուսակցության կողմնակից ցուցարարները մեղադրել են Գաբրիելին և նրա Սոցիալ դեմոկրատական կուսակցությանը՝ ժողովրդին դավաճանելու համար: Դրան ի պատասխան` փոխկանցլերը միայն ժպտացել է, վիրավորական ժեստ ցույց տվել և հեռացել:

Նշվում է, որ կուսակցությունում հաստատել են միջադեպը` հայտարարելով, որ ագրեսիվ նեոնացիստական խումբը սադրել է Գաբրիելին նման գործողություններ կատարել: