Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ի նշան բողոքի կարել է աչքերը
«Նուբարաշեն» քրեակատարարողական հիմնարկում կալանավոր Արթուր Հովհաննիսյանն ի նշան բողոքի կարել է աչքերը:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
«Արթուր Հովհաննիսյանը բողոքում է խցային պայմաններից, սակայն չնայած խցային պայմանները բարելավվել են, աչքերը շարունակում են կարված մնալ»,- ասաց ԱՆ քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի աշխատակիցը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշտանգում), 138-րդ հոդվածի 3-րդ մասի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 142-րդ (անառակաբարո գործողություններ) և 66-րդ (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) հոդվածների հատկանիշներով:










