Porsche-ն ցուցադրել է ժամանակակից 911 Targa 4S-ի ռետրո տարբերակը (լուսանկարներ)
Porsche Exclusive-ի մասնագետները կատարելագործել են 911 Targa 4S մոդելը՝ ժամանակակից մեքենային ռետրո տեսք հաղորդելով, հայտնում է Luxurylaunches-ը։
Սպորտքարի գլխավոր առանձնահատկություններից մեկը նրա գույնն է։ Թափքի համար ընտրվել է Etna Blue երանգը, որով ներկվել են բրենդի մեքենաները 1960-ականներին։
Մեքենան ունի 3 լ տարողությամբ, 6 գլանանի, 420 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Այն ժամում մինչև 100 կմ արագություն կարող է զարգացնել 4 վայրկյանում։
Վաճառքում սպորտքարը կհայտնվի սահմանափակ քանակով՝ մոտ 100 նմուշ, գինը դեռ հայտնի չէ։














