Պուերտո Ռիկոյի ափերի մոտ 500 ուղևորներով նավ է այրվում

19:38 • 17.08.16

Պուերտո Ռիկոյի ափերի մոտ նավ է այրվում, փրկարարները սկսել են ավելի քան 500 մարդու տարհանումը, հաղորդում է ԱՄՆ ափային անվտանգությունը:


Այրվող նավը գտնվում է երկրի մայրաքաղաք Սան Խուանից մոտ 2 կմ հեռավորության վրա: Տուժածների մասին լուրեր դեռ չկան:


Նախնական տվյալների համաձայն, հրդեհը սկսվել է մեքենավարման բաժնում և տարածվել է նավի այլ հատվածների վրա: