Պուերտո Ռիկոյում այրվող նավից փրկված ուղևորներին բուժօգնություն է պահանջվել

22:48 • 17.08.16

Պուերտո Ռիկոյի ափերի մոտ այրվող նավից փրկված տասնյակ ուղևորների բուժօգնություն է պահանջվել, գրում է РИА Новости-ն:


Հրդեհի մասին ազդանշանները ստացվել են Պուերտո Ռիկոյից Դոմինիկյան Հանրապետություն մեկնող նավում: Ընդհանուր նավում եղել է ավելի քան 500 մարդ: Բոլոր ուղևորները հաջողությամբ տարհանվել են, նավում շարունակում են մնալ անձնակազմի 26 անդամները:

Տասնյակ ուղևորների, որոնք ափ են տեղափոխվել հատուկ նավերով, օգնություն է հատկացվել: Նախնական տվյալների համաձայն, հրդեհը սկսվել է մեքենավարման բաժնում, ինչից հետո տարածվել է նավի մյուս հատվածների վրա: