Համացանց են «արտահոսել» կապույտ iPhone 7-ի որակյալ լուսանկարները (լուսանկարներ)
Չինական PCOnline.cn ռեսուրսը հրապարակել է նոր՝ Deep Blue գույնի iPhone 7 սմարթֆոնի առաջին որակյալ լուսանկարները: Կայքը նշում է, որ այդ գույնը կներառվի նոր սմարթֆոնների շարքում Space Grey-ի փոխարեն կամ պարզապես կլինի նոր գույն:
Նշվում է, որ լուսանկարներում ներկայացված սարքի արտաքին տեսքը համապատասխանում է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ավելի վաղ հրապարակված տեղեկություններին:
Apple-ի նոր սմարթֆոնն այլևս չունի ականջակալների համար 3,5 մմ անցք: Դրանք այժմ հարկավոր է միացնել Lightning պորտի միջոցով:
Լուսանկարում երևում է նաև, որ սարքն ունի երկրորդ բարձրախոս:
Իր նոր արտադրանքն Apple ընկերությունը ենթադրաբար ներկայացնելու է սեպտեմբերի 7-ին:
















