Սիրիական բանակը գրոհ է սկսել Հալեպի հարավ-արևմուտքում

12:43 • 17.08.16

Սիրիայի կառավարական ուժերի առաջատար ջոկատները գրոհում են ահաբեկիչների դիրքերը երկրի ռազմաօդային ուժերի ռազմական ուսումնարանի տարածքում, հայտնում է РИА Новости-ն:

 

Նշվում է, որ երկրի պաշտպանության նախարարության շինությունների տարածքի 30-ից մինչև 50 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից: Սիրիական բանակի լրացուցիչ խմբերը շարունակում են ժամանել և ամրացնել դիրքերը ռազմական կրթական հաստատության ազատագրված շենքերում:

 

Գրոհայինները շարունակում են դիմադրություն ցույց տալ՝ կրակ բացելով դիպուկահար զենքերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից: