Կիսակառույց եկեղեցում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

19:16 • 18.08.16

Օգոստոսի  18-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 12/3 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց եկեղեցուց ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.07-ին, մարվել՝ 17.15-ին:

Կիսակառույց եկեղեցու ներսում այրվել է մոտ 2 խմ տախտակ: