Աշխարհում ամենամեծ օդանավը Մեծ Բրիտանիայում օդ է բարձրացել

03:36 • 18.08.16

Աշխարհում ամենամեծ օդանավը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայում փորձնական կեսժամյա թռիչքի համար, հաղորդում է France Press-ը:

Airlander 10 օդանավը ի սկզբանե ստեծվել էր ԱՄՆ-ի զինված ուժերի համար:  Նախագիծը դադարեցվել է ֆինանսական միջոցների պակասի պատճառով: Բրիտանական կառավարությունը ծախսել է մոտ 3.7 մլրդ դոլար:

Օդանավի երկարությունը կազմում է 92 մետր և կարողանում է բարձրանալ մոտ 4.9կմ, զարգացնել 148կմ/ժ արագությամբ: Այն կարող է օդում մնալ մինչև երկու շաբաթ:

 

Աշխարհում ամենամեծ օդանավը Մեծ Բրիտանիայում օդ է բարձրացել