YouTube-ի աստղին մեղադրել են Հյուսիսային Կորեայում լավ կյանքի քարոզչություն իրականացնելու համար (տեսանյութ)

09:20 • 18.08.16

Արևմտյան զանգվածային լրատվության միջոցները տեսաբլոգեր Լուիս Քոուլին մեղադրել են Հյուսիսային Կորեայում լավ կյանքի քարոզչություն իրականացնելու համար՝ այդ երկրում նկարահանված հոլովակների շարքի պատճառով։ Տեսանյութերը հրապարակվել են FunForLouis անվանումով YouTube-ալիքում, հաղորդում է lenta.ru-ն։

 

Տեսանյութերում 33-ամյա բլոգերը պատմում է երկրով ճանապարհորդության մասին և փորձում է հօդս ցնդեցնել երկրի մասին կարծիքը։ Նա փորձում է տեղի խոհանոցը, շփվում բնակիչների հետ և այցելում տեսարժան վայրերը։

  

Չնայած լավ տրամադրվածությանը՝ Քոուլը, այնուամենայնիվ, հասցրել է որոշ դժվարությունների բախվել, որոնց թվում՝ արևմտյան բլոգերին անսովոր եռուցիչից (кипятильник) օգտվելը։

 

Բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում` VanityFair-ը, The Washington Times-ը և Forbes-ը, բացասաբար են արձագանքել նրա կատարած աշխատանքին՝ նկատելով, որ նրա գործունեությունը քարոզչություն է։

 

YouTube-ի աստղին մեղադրել են Հյուսիսային Կորեայում լավ կյանքի քարոզչություն իրականացնելու համար (տեսանյութ)