Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիայի հարավ այցելություններից

09:08 • 18.08.16

Թուրքիայում Չինաստանի դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել, որում խորհուրդ է տվել Չինաստանի քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել Թուրքիա այցելությունների ժամանակ և ժամանակավորապես խուսափել երկրի հարավ այցելություններից՝ անվտանգության նկատառումներով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Նախազգուշացումը հրապարակվել է չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 17-ին, և կգործի մինչև այս տարվա նոյեմբերի 16-ը:

 

Չինաստանի ԱԳՆ-ն և Թուրքիայում դիվանագիտական կառույցները խորհուրդ են տալիս երկրի քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Թուրքիայի հարավ և Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ ուղևորություններից: Արդեն Թուրքիայում գտնվող քաղաքացիներին խնդրել են խուսափել մարդաշատ վայրերից և զգուշություն ցուցաբերել:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վան գավառի ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթել է Իրանի սահմանի մոտ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 71 մարդ: