Չինական տուրիստական ընկերության 200 աշխատակիցներ տուգանվել են ղեկավարի գրառումը չմեկնաբանելու համար
Չինական տուրիստական ընկերության աշխատակիցները տուգանվել են Weibo սոցկայքում իրենց ղեկավարի գրառման տակ մեկնաբանություններ գրելուց հրաժարվելու համար. փոխանցում է BBC-ն:
Ինչպես փոխանցում են չինական ԶԼՄ-ները, ընկերության ավելի քան 200 աշխատակիցների Ցզինան նահանգում պարտավորեցրել են վճարել 7.5 դոլար տուգանք, քանի որ իրենք չեն կատարել խնդրանքը` մեկնաբանել ընկերության ղեկավարի գրառումները, որոնցում ինքը պատմում է ընկերության նորությունները և ոգեշնչող մեջբերումներ է կատարում:
Տուգանված աշխատակիցներից մեկը պատմել է, որ տուգանքը դրվել է առանց նախապես տեղեկացնելու: Մյուս աշխատակիցները նշում են, որ նման պատիժը խախտում է Չինաստանի աշխատանքային օրենսդրությունը:
Ընկերության ղեկավարը սոցկայքի իր էջում բացատրել է, որ շնորհիվ նման պատժի մարդիկ սկսել են ավելի լավ հասկանալ գործընկերային մշակույթը, քանի որ յուրաքանչյուր ընկերություն հավատարիմ աշխատակիցների կարիք ունի:
Սոցկայքի օգտատերերը քննադատել են նման որոշումը: Ոմանք գրում են, որ այժմ չեն դիմի տվյալ տուրիստական գործակալությանը, մյուսները մեղադրում են ղեկավարին փառասիրության համար, իսկ ոմանք էլ նշում են, որ այս կերպ ընկերությունն ինքն իրեն միայն լրացուցիչ գովազդ է արել:










