Հուլիսյան դեպքերից տուժած վերջին քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից
Երեկ երեկոյան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժում ստացող վերջին տուժածը։ Նա Սարի թաղի բնակիչ է և տուժել է հուլիսի 29-ի Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքերով՝ քաղաքացին աջ սրունքի փափուկ հյուսվածքի վնասվածք էր ստացել:
Նշենք, որ ոստիկանության կողմից Սարի թաղի ցույցը ցրելու արդյունքում հիվանդանոցներ էր դիմել 73 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ հուլիսյան դեպքերի արդյունքում, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել էր 137 մարդ, որոնցից 38-ը հոսպիտալացվել էին, մնացածն ամբուլատոր բուժում էին ստացել:










