Լուրջ ռեսուրսներ են ծախսվում ԼՂՀ դիրքերն արդիականացնելու համար. ռազմական փորձագետ (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմից հետո շատ մեծ աշխատանք է արվել Լեռնային Ղարաբաղի սահմանային դիրքերում, բայց դեռ շատ ավելի աշխատանք կա անելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Բավականին լուրջ ռեսուրսներ են ծախսվում, և այդ տեմպը պահելու համար բավականին ֆինանսական միջոցներ են պետք։ Շատ կան հիմա մեղադրանքներ, թե ինչու դա վաղուց չի արվել, արդարացի են այդ մեղադրանքները, բայց պետք է հաշվի առնել, որ շատ մեծ ֆինանսական միջոցների հետ է դա կապված»,- նշեց ռազմական փորձագետը։
Թե արդիականացման ինչ աշխատանքներ են իրականացվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ԼՂ իշխանությունների կողմից, դիտեք տեսանյութում։










