Հայտնի է ամենաարագ բջջային ինտերնետ կապն ունեցող երկիրը

10:19 • 18.08.16

Բրիտանական OpenSignal ընկերությունն ուսումնասիրել է ողջ աշխարհում բջջային կապի վիճակը և ներկայացրել ամենաարագ բջջային ինտերնետ կապն ունեցող երկրների վարկանշային ցանկը: Զեկույցը հրապարակվել է ընկերության կայքում:

 

Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 3G և 4G ցանցերում բջջային ինտերնետ կապի ընդհանուր արագությամբ առաջատար է Հարավային Կորեան, այնուհետ հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան և Դանիան:

 

Տասնյակում են հայտնվել նաև Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան և Շվեդիան:

 

Ընկերության տվյալներով՝ վերջին տեղերը՝ 94-րդ և 95-րդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Կոստա Ռիկան և Աֆղանստանը:

 

Հաշվարկներն իրականացվել են 2016 թվականի մայիսի 1-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում:

 

Հայտնի է ամենաարագ բջջային ինտերնետ կապն ունեցող երկիրը