Qatar Airways-ի՝ այրվող շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլում

15:54 • 18.08.16

Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլում, հայտնում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ օդանավը վթարային վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով։

 

Ներկայում պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքները։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։