Տեխնոլոգիական ընկերությունները 2016թ. աշխատանքից կազատեն 370 հազար մարդու. վերլուծաբաններ
Challenger, Gray & Christmas խորհրդատվական ընկերությունը փոխել է իր կանխատեսումները 2016 թվականին ԱՄՆ տեխնոլոգիական ընկերություններում հեռացումների թվի վերաբերյալ, հայտնում է Reuters գործակալությունը:
Այս տարվա սկզբին ընկերությունը նշել էր, որ ընկերություններն աշխատանքից կհեռացնեն մոտ 330 հազար աշխատակցի: Սակայն Challenger, Gray & Christmas-ը բարձրացրել է իր հայտարարած թիվը մինչև 370 հազար:
Այդ հայտարարությունն արվել է Cisco ընկերությունում աշխատանքից զանգվածային հեռացումների ֆոնին: Cisco-ում նախատեսվում է կրճատել միաժամանակ 5,5 հազար աշխատակցի: Այլ վերլուծաբաններ, սակայն, խորհրդատվական ընկերության գնահատականները չափազանց վատատեսական են անվանում:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը լուրջ վերակառուցման է ենթարկվում: Եվ առջևում է՛լ ավելի մեծ դժվարություններ են լինելու»,- հայտարարել է Global Equities Research-ի վերլուծաբան Թրիպ Չոդրին:










