Նոր պայթյուն Թուրքիայում, կա 6 զոհ

12:27 • 18.08.16

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ հնչած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Ֆրանս պրես» գործակալությունը՝ անվտանգության ուժերում իր աղբյուրների հղումով, նշում է, որ վիրավորվել է առնվազն 120 մարդ։

  

Նախնական տվյալների համաձայն՝ ոստիկանական բաժանմունքի մոտ պայթեցվել է 2 ականապատ մեքենա։

 

Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայի Վան քաղաքում (մինչև 1915թ․՝ հայկական) տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ երեխա: Հարձակման հետևանքով վիրավորվել է 71 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են: Վիրավորներից 17-ը ոստիկաններ են: Իշխանությունների համաձայն՝ ահաբեկչության կազմակերպման կասկածյալը ձերբակալվել էհարձակումից հետո իրականացված օդային գործողության ժամանակ: