Թուրքիայում 3 մարդու կյանք խլած և շուրջ 70 մարդու վիրավորվելու պատճառ դարձած ահաբեկչական հարձակումը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:41 • 18.08.16

Թուրքիայի Վան քաղաքում (մինչև 1915թ․՝ հայկական) տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թվում երեխա կա: Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային ղեկավար Զահիր Սոգանդան:

 

Հիշեցնենք, որ ահաբեկիչներն ականապատված մեքենա են պայթեցրել ոստիկանական բաժանմունքի մոտ, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։

 

Իշխանությունները հայտնել են նաև, որ վիրավորվել է 71 մարդ, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում է: Վիրավորներից 17-ը ոստիկաններ են:

 

Իշխանությունների համաձայն՝ ահաբեկչության կազմակերպման կասկածյալը ձերբակալվել է հարձակումից հետո իրականացված օդային գործողության ժամանակ:

 

Իշխանությունները հայտնել են, որ կասկածյալն արգելապատնեշների պատճառով չի կարողացել մոտենալ ոստիկանական բաժանմունքին և պայթեցրել է մեքենան շենքից 40 մետր հեռավորության վրա:

 

 Turkey

Turkey

Turkey

Smoke