Թուրքիայի ձեռնարկատերերի և արդյունաբերողների կոնֆեդերացիայում գյուլենականների են որոնում
Թուրքիայի ձեռնարկատերերի և արդյունաբերողների կոնֆեդերացիայում (TUSKON) ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում խուզարկումներ են անցկացվում, գրում է թուրքական Haber7 թերթը:
Բացի այդ, խուզարկություններ են անցկացվում նաև Թուրքիայի հրուշակեղենի ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Güllüoğlu Baklavaları-ի գրասենյակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










