Վանում տեղի ունեցած պայթյունը սարսափեցրել է հարսանիքի հյուրերին (լուսանկարներ, տեսանյութ)

17:01 • 18.08.16

Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Թուրքիայում` Վան քաղաքում (մինչև 1915թ․՝ հայկական), հարսանիքի հյուրերը սարսափահար այսուայն կողմ վազում և փորձում անվտանգ տեղ գտնել՝ մոտակայքում ականապատ մեքենայի պայթյունից հետո։

 

Տեսանյութում մասնավորապես երևում է, թե ինչպես են խնջույքի հյուրերն իրար ձեռք բռնած ուրախ պարում, երբ հանկարծ դրսում պայթյուն է հնչում: Այնուհետև խուճապ է սկսվում, և մեծահասակները սկսում են երեխաներին սրահից դուրս հանել:

 

Հիշեցնենք, որ Վան քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Պաշտոնյաների հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 73 մարդ՝ 53 քաղաքացի և 20 ոստիկան:

 

Իշխանությունները չորեքշաբթի օրվա հարձակման համար մեղադրել են Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը մեքենաների պայթեցման արշավ է սկսել, որոնց թիրախում են ոստիկանական բաժանմունքները: Ժամեր անց մեկ այլ մեքենա է պայթել Էլազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ, որի հետևանքով սպանվել է առնվազն երեք ոստիկան և վիրավորվել է 146 մարդ:

 

Attack: This is the horrifying moment that wedding guests were sent scrambling for safety when a car bomb exploded nearby

 Chaos: The guests quickly realise what's happened and panic ensues

In the aftermath the adults quickly gather the elderly and children and herd them out of the room

The car bomb was an attack on a police station in the eastern province of Van, which killed a police officer and two civilians and injured over 70

Blast site: The damage the bomb inflicted on a road and buildings in Van

Response: Ambulances and police vehicles at the blast site in Van