Թուրքիայի արևելքում 3-րդ պայթյունի հետևանքով 3 զինվորական է զոհվել

17:11 • 18.08.16

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն երեք զինվորական, հայտնում է «Դողան» գործակալությունը: Վեց հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

 

Պայթուցիկ սարքն աշխատել է զինվորականների ավտոշարասյան անցնելու ժամանակ, հայտնում է գործակալությունը:

 

Ավելի վաղ երկու պայթյուն է տեղի ունեցել Էլազիգ և Վան քաղաքներում ոստիկանական բաժանմունքների մոտ, զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 210-ը: ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյուններից մեկը կազմակերպվել է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների կողմից: ՔԱԿ-ը դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: