Վիետնամում պաշտոնյան գնդակահարել է 2 բարձրաստիճան պաշտոնյայի ու ինքնասպան եղել
Վիետնամական Յենբայ նահանգի բնապահպանական գերատեսչության ղեկավարը գնդակահարել է շրջանային 2 ղեկավարների, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Associated Press-ին:
Սղբյուրը մանրամասնում է, որ նահանգի օրենսդիր ժողովի նիստից առաջ պաշտոնյան գնդակահարել է Վիետնամում ղեկավարող դեր ունեցող Կոմունիստական կուսակցության տեղական կազմակերպության ղեկավարին և խորհրդարանի խոսնակին, ինչից հետո ինքնասպանություն է գործել:
Նշվում է, որ տարվում է միջադեպի հանգամանքների հետաքննություն:










