Փողերի լվացման գործով Իսպանիայում ձերբակալված գործարար Արման Մայիլյանն ազատ է արձակվել

13:41 • 19.08.16

Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր Արման Մայիլյանը, ով հուլիսի 12-ին ձերբակալվել էր բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում, ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ նրա ֆեյսբուքյան էջից:


«Ուզում եմ տեղեկացնել Ձեզ , որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո ինձ հետ ամեն ինչ կարգին է և միջադեպը, որի հետ ես բացարձակ կապ չունեի` կլինի վերջինն իմ կյանքում: Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին»,- ֆեսբուքյան էջում գրել է բիզնեսմենը: 


Նշենք, որ իսպանական «elmundo.es» պարբերականը գրել էր, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ և այլ հանցավոր գործունեությամբ: