Eurowings լոուքոսթերը հեռանում է Ռուսաստանից. «Կոմերսանտ»

09:03 • 19.08.16

Lufthansa ավիաընկերության դուստր ընկերություն գերմանական Eurowings լոուքոսթերը ստիպված է հեռանալ ռուսական շուկայից՝ տնտեսական պատճառների առնչությամբ, գրում է «Կոմերսանտ» («Коммерсантъ») թերթը՝ վկայակոչելով ավիափոխադրողի ներկայացուցչին:

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ լոուքոսթերը կդադարեցնի թռիչքները դեպի Ռուսաստան աշուն-ձմեռ ժամանակահատվածից սկսած:

 

«Ուղղությունը չի արդարացրել ընկերության բարձր սպասումները»,- Eurowings-ում հաստատել են Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկությունները:

 

Նշվում է, որ Lufthansa-ի «դուստրը» նման որոշման առնչությամբ այլընտրանքներ է փնտրում ուղևորների համար, ովքեր արդեն հասցրել են այդ ժամանակահատվածի համար տոմսեր գնել: