Apple-ը կհեռացնի «Store» բառը ֆիրմային խանութների անվանումներից. լրատվամիջոցներ
Apple ընկերությունը պատրաստվում է իր ֆիրմային խանութների ռեբրենդինգ իրականացնել՝ հեռացնելով դրանց անվանումից «Store» բառը: Այդ մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Արդեն փոփոխությունների են ենթարկվել որոշ ինտերնետ-խանութների անվանումներ, որոնք այժմ նշվում են գտնվելու վայրի հիշատակմամբ: Այսպես, Apple Valley Fair-ը փոխարինել է Apple Store, Valley Fair-ին, իսկ Apple The Grove-ը՝ Apple Store, The Grove-ին:
Լրատվամիջոցը նշում է, որ նորամուծությունը կապված է նոր առևտրային հարթակների բացման հետ:
Apple-ը տեղեկացրել է խանութների աշխատակիցներին նոր փոփոխությունների մասին: Ընկերության նամակում նշվում է, որ ռեբրենդինգն աստիճանաբար է անցկացվելու և կսկսվի նոր առևտրային կետերից:










