«Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանը առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում. նա ունի 3 մրցակից

17:44 • 19.08.16

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը քիչ առաջ առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Քիչ առաջ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, փաթեթը ներկայացվել է մարզային ընտրական հանձնաժողովին»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր Խանդոյանի հայտարարություն-բողոքից հետո ԱՆ Քրեակատարողական վարչությունը հաստատել էր Ծաղկահովիտ գյուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման առթիվ լիազորագիրը և փոխանցել Արայիկ Խանդոյանի պաշտպանին՝ Արայիկ Պապիկյանին:

Նշենք, որ Ծաղկահովիտ գյուղում առաջադրվել են նաև գործող ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորիկ Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը:

Վերջինս հայտարարել էր, որ կհանի թեկնածությունը, եթե Խանդոյանն առաջադրվի: