Ադրբեջանում ձերբակալվել է Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող խումբ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է անձանց խումբ, որը կարող է կապված լինել հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ Անկարայի կողմից մեղադրվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությանը:
«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է անձանց խումբ, որը կասկածվում է երկրի ներսում ապօրինի օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու մեջ: Կասկածյալներից մեկի` Ֆուադ Ահմեդլիի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապված գրականություն, ձայնասկավառակներ, ինչպես նաև շարժման հետ կապն ապացուցող փաստաթղթեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:










