Ադրբեջանում ձերբակալվել է «Կույր Էլչին» մականունով հայտնի նարկոբարոնը (լուսանկարներ)
Ադրբեջանի Բալաքենի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է քրեական աշխարհում «Կույր Էլչին» մականունով հայտնի 35-ամյա նարկոբարոն Էլչին Ալվասովին, գրում է ԱՊԱ գործակալութոյւնը:
Ինչպես գործակալությանը հայտնել են շրջանի ոստիկանության բաժնից, նարկոդիլերների ձերբակալության ուղղությամբ աշխատակիցների գործողության ընթացքում խուզարկում է իրականացվել Գազմա գյուղի բնակիչ Էլչին Ալվասովի տանը, ում երկար ժամանակ հաջողվել է փախչել պատասխանատվությունից: Հետախուզության ժամանակ հայտնաբերված իրերն առգրավվել են և կցվել գործին՝ որպես նյութական ապացույց: Ալվասովը ձերբակալվել է:
Ոստիկանության շրջանային բաժնի հաղորդմամբ՝ ձերբակալվածը երկար ժամանակ զբաղվել է թմրանյութերի անօրինական շրջանառությամբ: Իր գործունեությամբ նա հայտնի է եղել նաև հարևան Վրաստանում և Ռուսաստանում:
Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է:














