Եգիպտոսում 8 հաղորդավարուհիների հրահանգել են նիհարել՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից
Եգիպտոսում 8 հաղորդավարուհիների հայտնել են, որ նրանք տեսախցիկի առաջ հայտնվելու համար չափազանց գեր են, և մեկ ամսով հեռացրել են աշխատանքից՝ այդ քայլով երկրի ներսում թեժ քննարկումներ առաջացնելով: Նրանց վերջնագիր է ներկայացվել՝ կա՛մ նիհարել, կա՛մ թողնել աշխատանքը, գրում է The Guardian-ը:
Նրանց թվում է հաղորդավարուհի Խադիջա Խաթաբը, ով աշխատել է Եգիպտոսի Ertu հեռուստառադիոընկերության համար ավելի քան 20 տարի:
«Դա արդար չէ: Դա խտրականություն է տղամարդկանց և կանանց միջև: Նրանք տղամարդկանց չեն դիմել, միայն կանանց»,- ասել է նա The Guardian-ին:
Եգիպտոսի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ որոշումը կայացրել է Ertu-ի կին ղեկավար Սաֆա Հիջազին, ով հաղորդավարներին կոչ է արել դիետա պահել, եթե ցանկանում են պահպանել աշխատանքը:










