Ֆրանսիայում փախստականների ճամբարում ներգաղթյալների թիվը գերազանցել է 7.000-ը

23:17 • 19.08.16

ֆրանսիական Կալե նավահանգստի մոտակայքում գտնվող ներգաղթյալների ճամբարում մոտ 7.000 մարդ է ապրում։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Նրանց տվյալների համաձայն` հունիսից ճամբարում փախստականների թիվն ավելացել է գրեթե 2.500-ով: Կալեում ճամբարի բնակիչների մեծ մասը ներգաղթել են Աֆղանստանից, Սոմալիից և Սուդանից:

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ընթացքում փախստականների այս ճամբարը դարձել է խոշորագույն կետ անօրինական ներգաղթյալների համար, ովքեր փորձել են Ֆրանսիայի միջով Մեծ Բրիտանիա հասնել: