Արմեն Մարտիրոսյանի ձերբակալումն իրավաչափ չի եղել.փաստաբան
Երևանի Սարի թաղում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գործողությունները խաղաղ բնույթ են կրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանի փաստաբանը՝ Գիվի Հովհաննիսյանը:
«Ոստիկանությունը որոշակի հատվածի ուզեցել են ճնշել, վախեցնել, դրա համար եղել է զանգվածային անկարգություն: Եղել են սադրիչներ, որոնք հրահրել են անկարգությունները, առիթ տվել ոստիկանությանը, որ ուժ գործադրեն խաղաղ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել զանգվածային այդ գործողություններից առաջ, ինչը նշանակում է, որ պլանավորված է եղել»,- ասաց փաստաբանը:
Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք քննարկում են, հարցը հետագա դատավարական ընթացակարգերով կբողոքարկեն, թե՝ ոչ:
«Ձերբակալումը իրավաչափ չի եղել: Ձևակերպել են, թե Արմեն Մարտիրոսյանը բռնվել է հանցագործություն կատարելու պահին, բայց դա այդպես չէ»,- հավելեց նա:










