ԱՄՆ-ն փաթեթով սուրճի նման իր ժողովրդավարությունն առաքում է աշխարհով մեկ. Գորբաչով

13:01 • 19.08.16

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փաթեթով սուրճի նման իր ժողովրդավարությունն առաքում է աշխարհով մեկ, հայտնում է Interfax.ru-ն:

 

«Ժամանակին ես ամերիկացիներին ասում էի՝ դուք փորձում եք տարբեր երկրների մարդկանց ձեր ժողովրդավարությունը պարտադրել, այն հասցնում եք, ինչպես փաթեթներով սուրճ, իսկ մարդկանց պետք է թույլ տալ ընտրություն անել: Բայց նրանք շարունակել և շարունակում են նման արտաքին քաղաքականություն վարել: Անգամ նախագահ (Բարաք) Օբամային չի հաջողվել փոխել այդ միակողմանի որոշումների պարտադրման քաղաքականությունը»,- ասել է Գորբաչովը:

 

Հարցին, թե ինչու Արևմուտքը չի ձեռնարկել լուրջ քայլեր ԽՍՀՄ-ում բարեփոխումների աջակցության համար, Գորբաչովը պատասխանել է, որ Վաշինգտոնը չէր ցանկանում, որ «ԽՍՀՄ-ը դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն»: