Թրամփի նախընտրական շտաբի համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել
Հաքերային հարձակման է ենթարկվել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի համակարգչային համակարգը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների:
Նշվում է, որ կոտրելու փորձերն իրականացվել են նաև Հանրապետական կուսակցության այլ մասնաճյուղերի համակարգիչների նկատմամբ: Աղբյուրը հայտնել է, որ Թրամփի շտաբը դիմել է CrowdStrike ընկերությանը, որը նաև օգնում է Դեմոկրատական կուսակցության հանձնաժողովին:
Բացի այդ, կողմնակի ընկերությանը հանձնարարվել է ստուգել ծրագիրը, որը Դոնալդ Թրամփի և դեմոկրատներից նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի շտաբերն օգտագործում են էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար:










