Ազատության հրապարակում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաք անցկացվեց

20:18 • 19.08.16

22:11

Ազատության հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հերթական հանրահավաքը։ Մասնակիցները որոշեցին հաջորդ հավաքն անցկացնել օգոստոսի 26-ին։ 

______________________________________________________________________________________

22:03

«Սասնա ծռերի» Թուր կեծակի՝ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է ընթացել․ «Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա հիշատակեց, որ ծնկից վնասվածք է ստացել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանը.  նրան նույնպես սպասվում է վիրահատություն:

 Ալեք Ենիգոմշյանը խոսեց նաև «վստահության կառավարություն» քաղաքական գործընթացի մասին: Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է, դրա իրագործման համար կան բազմաթիվ առաջարկներ: «Մեր պայքարը կլինի խաղաղ, բայց վճռական։ Քաղաքական գործընթացի մանրամասները շատ շուտով հստակ կդառնան»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

 

______________________________________________________________________________________

21:19

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում քիչ առաջ ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը: Նա նշեց, որ հացադուլի մեջ է եղել 3 օր՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի և բոլոր «քաղբանտարկյալների»:

 «Հայաստանի բոլոր մյուս քաղբանտարկյալների համար կշարունակեմ իմ պայքարը Դավիթ Սանասարյանի հետ»,- ասաց նա:

_______________________________________________________________________________________

«Ազատության» հրապարակում քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: Մինչ ելույթները հրապարակում հնչեց Գուսան Հայկազունու՝ «Սասնա ծռերին» նվիրված երգը՝ Ելենա Երևանցու կատարմամբ: Ինչպես քիչ առաջ հաղորդվեց, այսօր ելույթ ունեցողների թվում կլինի նաև Արմեն Մարտիրոսյանը։