Նոր հարմարանք, որը փոխադրամիջոցներում քնելը հարմար է դարձնում (լուսանկարներ, տեսանյութ)
Բոլորին ծանոթ է ճանապարհորդությունների ժամանակ անհարմար դիրքով քնելը, ինչի արդյունքում հաճախ ցավեր ենք ունենում պարանոցի և մեջքի հատվածում, կամ արթնանում ենք հարևանի ուսին հենված վիճակում:
Ինչպես նշում է Boredpanda.com կայքը, նման անհարմար իրավիճակներից հոգնած մի կին՝ Պաուլա Բլանքենշիփը, գտել է խնդրի լուծումն ու ստեղծել գլխի համար նախատեսված ցանցաճոճ:
Կնոջ գյուտը հնարավորություն է տալիս նստատեղին քնել անկողնային դիրքով` գլուխը 90 աստիճան անկյունի տակ պահելով և, ամենակարևորը, ոչ մեկի վրա չհենվելով:















