Ավտովթարից տուժած ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

14:47 • 19.08.16

Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել էր ճանապարհի աջ եզրին կայանված «Տատրա» մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 18-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը՝ 1988 թ. ծնված Ռաֆիկ Քոռօղլյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն: