Հայտնի հաղորդավար Լարի Քինգը Յանուկովիչի կուսակցությունից 225.000 դոլար է ստացել
Ամերիկացի հաղորդավար Լարի Քինգին մեղադրել են Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունից 225.000 դոլարի կաշառք ստանալու համար. փոխանցում է The Guardian-ը:
Աղբյուրը նշում է, որ Քինգին վճարել են, որպեսզի նա հարցազրույց վերցնի Նիկոլայ Ազարովից, ով Յանուկովիչի օրոք զբաղեցնում էր Ուկրաինայի վարչապետի պաշտոնը:
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար և Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի նախկին խորհրդական Փոլ Մանաֆորտը, հնարավոր է, այդ երկրից ստացել է 12.7 մլն դոլար` 2007-2012թթ. ընթացքում:
Ավելի ուշ Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն հրապարակել է Մանֆորտին Յանուկովիչի կուսակցությունից վճարումներ անելու մասին փաստաթղթեր: Դրանից հետո Մանաֆորտը հեռացել է պաշտոնից:










