Լոնդոնում BBC-ի գրասենյակներից մարդիկ տարհանվել են՝ կասկածելի ավտոմեքենայի պատճառով
Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Ուայթ Սիթի թաղամասը, իսկ այնտեղ գտնվող BBC հեռուստառադիոկորպորացիայի գրասենյակներից մարդիկ տարհանվել են: Ժամանակավորապես փակվել են մետրոյի «Վուդլեյն» կայարանի մոտ գտնվող ճանապարհները, հայտնում է Daily Express-ը:
Ականատեսների խոսքերով՝ դեպքի վայրում են գտնվում ոստիկանական, շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները:
Բացի հեռուստառադիոընկերության գրասենյակներից, մի շարք շենքերից նույնպես մարդիկ տարհանվել են՝ «անվտանգության խախտման հետ կապված միջադեպի» պատճառով:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, պատճառը կասկածելի մեքենան է, որը կայանվել է մետրոյի կայարանի մոտ:










