ՆԱՍԱ-ն բարեհաջող փորձարկել է դեպի Մարս թռիչքներ իրականացնելու համար նախատեսված շարժիչը (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) բարեհաջող իրականացրել է դեպի Մարս թռիչքների համար կառուցվող SLS գերհզոր հրթիռի համար նախատեսված RS-25 շարժիչի փորձարկումը: Այս մասին հաղորդվում է գործակալության Twitter-յան էջում։
Նշվում է, որ փորձարկումն իրականացվել է Միսիսիպի նահանգում տեղակայված Ջոն Սթենիսի անվան տիեզերական կենտրոնի հարթակում և տևել է 7,5 րոպե:










