Անարխիստներն ԱՄՆ քաղաքներում Թրամփի մերկ արձաններն են տեղադրել (լուսանկարներ, տեսանյութ)
Անարխիստական INDECLINE խումբը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին ծաղրելու նպատակով ակցիա է իրականացրել, գրում է The Washington Post-ը:
Քաղաքական գործչի՝ իրական չափերով և մերկ մարմին պատկերող արձանները տեղադրվել են հինգշաբթի օրը՝ օգոստոսի 18-ի առավոտյան, Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Քլիվլենդի և Սիեթլի հանրային վայրերում:
Անարխիստներին ոգեշնչել է դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը:
Անցորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել արձանների հանդեպ. դրանց շուրջը սկսել են հավաքվել, լուսանկարվել և տեսանյութեր նկարել:
![]()
![]()












