Սյունիքում վթարի ենթարկված լիբանանցիները դուրս են գրվել հիվանդանոցից. նրանցից մեկը կողերի կոտրվածք է ստացել

10:49 • 19.08.16

Երեկ Սյունիքում վթարի ենթարկված 5 լիբանանցիներից բաղկացած ընտանիքի անդամները բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում 62-ամյա կին ուղևորի մոտ  ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք, 47-ամյա կին ուղևորի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Ըստ նրա՝ երեկվա վթարից հետո հիվանդանոց դիմած բոլոր լիբանանցիները դուրս են գրվել:

Սիսիանի բժշկական կենտրոն էին դիմել վթարի ենթարկված Լիբանանի 5 քաղաքացիներից 3-ը` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։ 

Հիշեցնենք, որ երեկ Սիսիան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի չպարզված պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Վիտո» մակնիշի 34 RS 757 պետհամարանիշով (վարորդ Պ. Հ.) ավտոմեքենային և դիմել փախուստի: