Նախագահական ընտրությունների սկսվելուց հետո առաջին անգամ Թրամփն ընդունել է, որ երբեմն ավելորդ բաներ է ասում

06:51 • 19.08.16

ԱՄՆ-ի  Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու  Դոնալդ Թրամփն ընթացիկ քարոզարշավի ընթացքում առաջին անգամ հանրության առաջ ընդունել է, որ  երբեմն բարկությունից ավելորդ բաներ է խոսում և հետո զղջում դրանց համար: Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել Շարլոթ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Երբեմն քննարկումների ընթացքում՝ անդրադառնալով միանգամից մի քանի խնդրի, չես ընտրում ճիշտ բառեր կամ էլ այն չես ասում, ինչ-որ պետք է: Ես նման պահեր ունեցել եմ: Հավատում եք, թե ոչ, բայց ես զղջում եմ դրա համար, երբ դա ինչ-որ մեկին կարող էր ցավ պատճառել»,- ասել է նա:

Դրա հետ մեկտեղ, դիմելով իր ընտրողներին Թրամփը ասել է. «Մի բան կարող եմ ձեզ հստակ խոստանալ: Ես ձեզ միշտ ճշմարտությունը կասմե»: