Եղվարդում 45-ամյա տղամարդու դի են հայտնաբերել. խոհանոցում օգտագործված ներարկիչներ են եղել. Shamshyan.com

23:02 • 19.08.16

Այսօր ժամը  20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 1-ին շենքի 1-ին բնակարանի բնակիչը վաղ առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր ժամանած Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը, բացելով տան դուռը, խոհանոցում հայտնաբերել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, խոհանոցում սեղանի վրա հայտնաբերվել են մի քանի օգտագործված ներարկիչներ և չի բացառվում, որ մահվան պատճառը եղել է ներարկումը: 

Նաիրիի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Ռաֆայել Միկոյանն է, ով վարձակալական հիմունքներով նշված տանը բնակվել է կնոջ հետ՝ այս տարվա օգոստոսի 1-ից:

Կայքի փոխանցմամբ՝ այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: