Յանուկովիչը զբոսանավով Վոլգոգրադ է այցելել՝ ՌԴ ՆԳՆ հսկողության ներքո. լրատվամիջոցներ

16:15 • 19.08.16

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն օգոստոսի 18-ին զբոսանավով Վոլգոգրադ է այցելել, գրում է «Социнформбюро» կայքը:

 

Ինչպես նշվում է՝ ԶԼՄ-ներում գաղտնի այցի մասին տեղեկության հայտնվելուց անմիջապես հետո զբոսանավն ուղևորվել է անհայտ ուղղությամբ:

 

Հաղորդվում է, որ քաղաք կարճատև այցի ընթացքում Յանուկովիչն ընտանիքի հետ այցելել է «Сталинградская битва» թանգարան և Մամաև Կուրգան բարձունքը:

 

Իրավապահ մարմիններում կայքի աղբյուրի խոսքով՝ Յանուկովիչի այցը նախապես է պատրաստված եղել, նրա անվտանգությունն ապահովել են ՆԳՆ-ի աջակցությամբ գործող իր անձնական թիկնապահները:

 

Նշենք, որ 2014-ի փետրվարին Ուկրաինայում հեղափոխությունից հետո Յանուկովիչը լքել է երկիրը։