Հիմա 90 աստիճան է ծալվում ոտքս, բայց հույս ունեմ՝ ավելիի. քառօրյա պատերազմից 4 ամիս անց զինծառայողը քայլում է (տեսանյութ)

08:58 • 20.08.16

Քառօրյա պատերազմի ժամանակ արկի պայթյունից ձախ ոտքի շրջանում բեկորային վիրավորում ստացած զինծառայող Արամ Աբրահամյանը 4 ամիս անց արդեն կարողանում է քայլել։ Երկու վիրահատություններից, վերականգնողական բուժումներից հետո, գոհ է ապաքինման ընթացքից։

«Ոտքս մոտ 3 ամիս գիպսի մեջ է եղել, դրանից հետո մոտ մեկ ամիս էլի չէի կարողանում ոտքս գետին դնել: Հետո ռենտգեն հետազոտությունից հետո բժիշկները թույլ տվեցին ոտքս հենեմ գետնին։ Հիմա 90 աստիճան է ծալվում ոտքս, բայց հույս ունեմ մոտ ժամանակներ ավելի շատ կծալվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց վիրավորված զինծառայողը։

Մանրամասները՝ տեսանյութում։