ԱՄՆ–ում կասկածյալը փորձել է խուսափել ձերբակալությունից` տարեց տղամարդու տեսքով քողարկվելով

16:43 • 20.08.16

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի ոստիկանները ձերբակալել են թմրանյութերի վաճառքի մեջ կասկածվող 31-ամյա տղամարդու, ով տարեց մարդու արտաքինով դիմահարդարվելու միջոցով փորձել է ձերբակալությունից խուսափել, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ երբ ոստիկանները եկել են կասկածյալ Շոն Միլերի տուն, հայտնաբերել են միայն տարեց տղամարդու: «Հետագա հետաքննությունից հետո ոստիկանները որոշել են, որ «տարեց տղամարդն» իրականում Միլերն է»,- ասված է Յարմուտ քաղաքի ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Իրավապահները ձերբակալել են Միլերին: Նրա տանը հայտնաբերվել է նաև զենք և մոտ 30 հազար դոլար գումար:


Միլերը մեղադրվում է հետագա վաճառքի նպատակով հերոին պահելու մեջ: