Բեն Լադենի մասին գրքի հեղինակն ԱՄՆ-ին 6,6 միլիոն դոլար կվճարի

16:33 • 20.08.16

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ուժերի նախկին անդամ Մետ Վիսոնետը, ով գիրք է գրել Պակիստանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության մասին, ամերիկյան իշխանություններին կվճարի 6,6 միլիոն դոլար՝ իր կողմից ստորագրված գաղտնի տեղեկատվության չբացահայտման մասին համաձայնագիրը խախտելու համար, հայտնում է Associated Press-ը:


Նշվում է, որ Բիսոնետը գործարքի է հասել ԱՄՆ կառավարության հետ, որը նախկինում նրա դեմ դատական հայց է ներկայացրել «Դժվար օր» անունով գրքի հրապարակման առնչությամբ: Այդ գրքում հատուկջոկատայինը մանրամասն պատմում է Բեն Լադենի ոչնչացման հատուկ նշանակության ամերիկյան ջոկատի գործողության մասին:

Այժմ, ձեռքբերված պայմանավորվածությունների պայմանների համաձայն, Բիսոնետը պետք է չորս տարվա ընթացքում իշխանություններին տուգանք վճարի՝ հավասար «Դժվար օրվա» վաճառքից ստացված եկամտի գումարին: