Չինաստանում բացվել է աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը (լուսանկարներ)
Չինաստանի Հունան շրջանի Չժանցզյացզե ազգային պարկում պաշտոնապես բացվել է աշխարհում ամենաերկար կամուրջը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Օգոստոսի 20-ն առաջին պաշտոնական օրն է, երբ կամուրջը բաց է թեստային ռեժիմով:
Կառույցի երկարությունը և լայնությունը կազմում են, համապատասխանաբար, 430 և 6 մետր: 300 մետր բարձրության վրա գտնվող երեք շերտ թափանցիկ ապակե պանելներից բաղկացած կամուրջը միացնում է երկու ժայռերը:
Ամեն օր կամրջից բացվող տեսարաններով կկարողանա հիանալ մինչև 8 հազար մարդ, սակայն սկզբնական շրջանում, ինչպես պնդում են համալիրի կազմակերպիչները, տոմսը հարկավոր է լինելու ամրագրել այցից առնվազն մեկ օր առաջ:



















