Իրանի իշխանությունները բացատրել են, թե ինչի հիման վրա է Ռուսաստանն օգտագործում «Համադան» ավիաբազան
Իրանական «Համադան» ավիաբազայում ռուսական ինքնաթիռների ընդունումն իրականացվում է Սիրիայի կառավարության դիմումի հիման վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, հայտնում է «Թասնիմ» գործակալությունը:
Ինչպես նշել է նախարարը, ռուսական ռմբակոծիչներն օգտագործում են ավիաբազան «փոխադարձ համագործակցության և ահաբեկիչների դեմ պայքարի» շրջանակներում:
Դեհգանը հավելել է, որ Թեհրանը չի պատրաստվում Ռուսաստանին այլ բազաներ տրամադրել, սակայն անհրաժեշտության դեպքում այդ հարցը կքննարկվի:
Երեքշաբթի օրվանից՝ օգոստոսի 16-ից, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թռիչքներ են իրականացնում «Համադան» ավիաբազայից՝ Սիրիայի տարածքում իսլամիստների դիրքերին հարվածներ հասցնելու համար:










